«Կասկադ»-ի հարևանությամբ գտնվող հուշարձանի հարթակից տղամարդը մոտ 80 մ ընկել և տեղում մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին պատգարակով մոտեցրեցին դիատարին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ընկել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից՝ մոտ 80 մ բարձրությունից:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը: