Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքները երկրում։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X–ի իր միկրոբլոգում մեղադրել է USAID–ի ղեկավար Սամանտա Փաուերին, որ նա համագործակցել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության բարերար, այժմ Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանի հետ։
Ըստ Հաջիևի` Սամանտա Փաուերին և Ռուբեն Վարդանյանին իբր միավորել են ադրբեջանատյացությունը, թուրքատյացությունը, քաղաքական կոռուպցիան, փողային խոսակցություններն ու քաղաքական խաբեությունները։
«Դիմակը պատռված է։ USAID–ին այլևս տեղ չունի Ադրբեջանում»,–գրել է Ալիևի օգնականը։
Ավելի վաղ USAID–ի ղեկավարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 4.1 մլն դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Ադրբեջանում կարգելվի USAID–ի գործունեությունը

Աղբյուրը՝ armeniasputnik.am