Գազայում 4-օրյա հրադադար կլինի. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 239 պատանդից 50-80-ն ազատ կարձակվի, հայտնում է timesofisrael.com-ը:
Խոսքն Իսրայելի քաղաքացի հանդիսացող կանանց ու երեխաների մասին է:
«Այս գիշեր մենք դժվար որոշում ենք կայացրել, բայց դա ճիշտ որոշում է»,-ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելը համաձայնել է բանտերից ազատել պաղեստինցի կանանց և անչափահասներին և թույլ տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ հիմնականում Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում: Իսրայելը կոնկրետ թիվ չի հրապարակել, սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարության մեջ նշում է 150 թիվը՝ ողջունելով «մարդասիրական զինադադարը»:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրադադարի շրջանակում Իսրայելը կդադարեցնի անօդաչու թռչող սարքերի թռիչքները Գազայի հարավում և դրանք կիրականացնի միայն անկլավի հյուսիսում օրական վեց ժամ՝ առավոտյան 10:00-ից 16:00-ը:

Աղբյուրը՝ tert.am