Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում աշակերտների ու աշխատակիցների մի մասի ինքնազգացողությունը վատացել է
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ներսում տարօրինակ հոտ է զգացվել, ինչի պատճառով աշակերտների և աշխատակիցների մոտ նկատվում է ինքնազգացողության վատթարացում:
Shamshyan.com-ի տվյալներով, տեղում ՓԾ քիմիկները գազաանալիզատորային չափիչ սարքի միջոցով իրականացրել են օդի նմուշառում․ քիմիական վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։