Լրահոս

22.11.2023 14:21


46 միլիոն դրամ՝ 2023թ. արտադրության «Տոյոտայի» համար. ԲՏԱ նախարարությունը նախընտրում է հրատապ ու մոդեռն գնումներ

46 միլիոն դրամ՝ 2023թ. արտադրության «Տոյոտայի» համար. ԲՏԱ նախարարությունը նախընտրում է հրատապ ու մոդեռն գնումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից ձեռք է բերել ամենագնաց ավտոմեքենա. պայմանագրի գինը՝ 46 միլիոն դրամ կամ շուրջ 115 հազար ԱՄՆ դոլար: Գնումն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով:

Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մոդելի այս մեքենան 2023թ. արտադրության է: «Տոյոտա Երևան»-ը նախարարությանը տվել է 3 տարվա կամ 100 հազար կմ երաշխիք:

Թեև ավելի ուշ նախարարությունից պարզաբանել էին, որ պետական բյուջեի միջոցներով գնված այս մեքենան հատկացվելու է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ռադիոհսկման աշխատանքներ իրականացնելու համար, այդուհանդերձ, այդպես էլ չէին պարզաբանել, թե ինչով էր պայմանավորված հրատապությունը և հենց 2023 թվականի արտադրության մեքենայի գնումը:

Նկատենք՝ այս նախարարության պարագայում ոչ մրցակցային գնումներն ինչ-որ առումով նաև օրինաչափություն կարելի է համարել. մեկ անձ գնումների շքերթը ԲՏԱ-ի համար դարձել է սովորական: Ըստ armeps պետգնումների էլեկտրոնային համակարգի՝ միայն նոյեմբեր ամսին ԲՏԱ նախարարության կողմից կնքված 17 պայմանագրերից 14-ը կնքվել է՝ 1 անձ, իսկ 1-ը՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով:

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին. այս հունվարին պետբյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվել էր արդեն դրամաշնորհի ձևով տրվող աջակցություն, որը սեպտեմբերին վերահաստատվել էր համաձայնագրով: Ըստ այդմ՝ այդ ՊՈԱԿ-ին հատկացվել է 318 միլիոն 96 հազար 200 դրամ՝ հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների 2023 թվականի ծրագրի իրականացման համար:

Աղբյուրը՝

Այս խորագրի վերջին նյութերը