Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել ՀԱՊԿ երկրների միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման հարցում. Պուտին
Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հիմա կուզենայի հակիրճ անդրադառնալ այս թեմային, հատկապես, որ վաղը Մինսկում մենք հանդիպում կունենանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների հետ, հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների միասնական, ընդհանուր, միավորված ՀՕՊ համակարգի ձևավորումն է։ Մենք այս առումով արդեն մեծ աշխատանք ենք կատարել»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքերը՝ Ռուսաստանը Տաջիկստանին մատակարարել է երկու С-300 դիվիզիոն և պատրաստ է ավարտել ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի համար մատակարարումները։

Աղբյուրը՝ tert.am