Աշխարհ

22.11.2023 20:22


Մինսկում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ Պուտինի առանձին հանդիպումներ նախատեսված չեն. Պեսկով

Մինսկում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ Պուտինի առանձին հանդիպումներ նախատեսված չեն. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ ունենալ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ, սակայն շփումներ կլինեն գագաթնաժողովի շրջանակում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առանձին՝ ոչ։ Բայց գագաթնաժողովի շրջանակում շփում պարտադիր կլինի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում։ Կրեմլի տվյալներով՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ անդամների փոխգործակցության առանցքային հարցերը, ներառյալ Հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

ՀԱՊԿ-ին անդամակցում են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հայաստանը ներկայացված չի լինի ՀԱՊԿ բարձր մակարդակի գագաթնաժողովում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը