Լրահոս

23.11.2023 06:46


Կոտայքի մարզում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը

Կոտայքի մարզում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հարվածի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, ով վթարից հետո քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը