Լրահոս

23.11.2023 00:01


Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը մի խումբ ուսանողների հետ է հանդիպել։

«Այսօր հետաքրքիր հանդիպում-քննարկում ունեցա մի խումբ ուսանողների հետ: Թեմաները տարբեր էին՝ երկրի անվտանգությունից մինչև թմրամիջոցների տարածման ահագնացող տեմպերը:

Հուսադրող է և չափազանց կարևոր, երբ երիտասարդները սթափ տեսնում են երկրի առջև ծառացած խնդիրները և անտարբեր չեն: Շնորհակալ եմ «Երիտասարդի Ձայնին»՝ հրավերի համար»,-գրել է Լևոն Քչարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը