Աշխարհ

23.11.2023 11:21


Լիբանանը հայտնում է իսրայելական հրետակոծության պատճառով հսկայական կորուստների մասին

Լիբանանը հայտնում է իսրայելական հրետակոծության պատճառով հսկայական կորուստների մասին

Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործմամբ Լիբանանի տարածքի հրետակոծումը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա, RIA Novosti-ին ասել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աբաս ալ-Հաջ Հասանը՝ հավելելով, որ երկիրը հսկայական կորուստներ է կրում։

«Հոկտեմբերի 8-ից մինչև օրս Իսրայելը գազանաբար հարձակումներ է իրականացնում լիբանանյան տարածքի վրա՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆոր, որն ուղղակիորեն ազդում է Լիբանանի տնտեսության վրա... Կորուստները հսկայական են»,-ասել է ալ-Հաջ Հասանը։

Լիբանանցի նախարարը նաև նշել է, որ իսրայելական հրետակոծության հետևանքով երկիրը հարյուրավոր հեկտարներ բերրի հողեր է կորցրել։

«Հարավային Լիբանանի, ինչպես նաև Գազայի հատվածի դեմ Իսրայելի պատերազմն ու ագրեսիան ուղղակի հետևանքներ ունեն, և դրանց հետևանքներն արդեն սկսել են ի հայտ գալ... հարյուրավոր հեկտարների բերրի հողերի այրմամբ»,-ավելացրել է ալ-Հաջ Հասանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը