Լրահոս

23.11.2023 12:33


Խաշը ձեզ կփրկի առավոտյան. ռուս գրող Իրինա Խակամադան հիացած է հայկական խաշով ու լավաշով

Խաշը ձեզ կփրկի առավոտյան. ռուս գրող Իրինա Խակամադան հիացած է հայկական խաշով ու լավաշով

Ռուս գրող Իրինա Խակամադան վերջերս այցելել է Հայաստան և փակ դասախոսություն իրականացրել հայ ձեռներեցների համար: Գրողը Instagram-ի Stories բաժնում կիսվել է հայկական խոհանոցից իր տպավորություններով։

«Խաշը ձեզ կփրկի առավոտյան․ հայկական նախաճաշը, ճաշը և ընթրիքը՝ մեկ խաշի մեջ»,-գրել է նա։

Տեսանյութերից մեկում Խակամադան ուրախությամբ ուտում է թարմ թխած լավաշը և անեկդոտ պատմում։ «Հայկական ռադիոյին հարցնում են՝ ի՞նչ է հայկական խոհանոցը», ինչին ռադիոն պատասխանում է. «Դա ուտելիքի հաղթանակն է մտքի դեմ»… Այսպես՝ իմ միտքն էլ է անջատվել»,-կատակում է Խակամադան։

Այս խորագրի վերջին նյութերը