Կոտայքի մարզում Mercedes-ը բախել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է tert.am-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսը նշում էին, որ վթարի մեղավորը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդն է եղել, ով Mercedes-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ու դեպքի վայրում մի քանի հոգի, հավանաբար՝ վարորդներ, միմյանց էին մեղադրում վթարում, ու իրար նկատմամբ ցուցաբերում էին անհարգալից վերաբերմունք: