Լրահոս

23.11.2023 18:11


Ընդհանուր ՀՕՊ-ն ենք ուժեղացնում. Շոյգուն` ՀԱՊԿ անվտանգության համակարգի մասին

Ընդհանուր ՀՕՊ-ն ենք ուժեղացնում. Շոյգուն` ՀԱՊԿ անվտանգության համակարգի մասին

ՀԱՊԿ երկրների անվտանգության համակարգերի պատրաստվածությունը շատ բարձր է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Պատրաստվածությունը բավական բարձր է։ Մանավանդ որ ժամանակ առ ժամանակ մենք այն ստուգում ենք, վարժանքներ ենք անցկացնում տարբեր զորավարժարաններում, ՀԱՊԿ անդամ երկրներում»,-ասել է Շոյգուն։

Ինչպես նշել է նախարարը, ամեն ինչ արվում է ՀԱՊԿ երկրների համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման համար` բնականաբար, հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության փորձը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մեծ աշխատանք է տարել ՀԱՊԿ երկրների հետ ՀՕՊ ընդհանուր համակարգ ստեղծելու ուղղությամբ։

Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող հիմնական հարցերից մեկը հենց դա է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը