Քաղաքական

24.11.2023 11:22


ՔՊԿ-ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը (տեսանյութ)

ՔՊԿ-ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը (տեսանյութ)

5 անգամ տարբեր ընտրությունների ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման խոստում տված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունն անգամ չի կարողանում գործող կայարաններով քաղաքացիներին մարդկային սպասարկում ապահովել: Ամեն առավոտ քաղաքացիները ստիպված են լինում իրար հրմշտելով խցկվել վագոններ, եթե, իհարկե, հաջողվում է ընդհանրապես ներս մտնել: Մարդկանց մեծ մասը մի քանի գնացք բաց է թողնում: Ու այս իրավիճակում շարժակազմը կայարաններ է մտնում միջինում 6 րոպեն մեկ:

Մետրոյից օգտվող քաղաքացիների զգալի մասն առնվազն կես ժամ ուշացմամբ է հասնում աշխատանքի․ սա նաև հավաստեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հետ զրուցող քաղաքացիները:

Խնդիրն իրականում ունի պարզ լուծում` հնարավորության սահմանում ավելացնել գնացքի վագոնները և առնվազն առավոտյան ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը՝ այն դարձնելով մեկ կամ երկու րոպե: Սա պետք է կրկնվի նաև երեկոյան աշխատանքային ժամի ավարտից հետո՝ մինչև 20:00-ն: Կեսօրին, երբ քաղաքացիների հոսքը մետրո կտրուկ կրաճատվում է, գնացքները կարող են աշխատել այլ ռեժիմով: Նկարահանումը կատարվել է այսօր՝ նոյեմբերի 24-ն, ժամը 09։13-ին, մետրոյի Սասունցի Դավթի կայարանում։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը