Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է Ford Fusion մակնիշի ավտոմենքնա ու արնանման հետքեր
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոստքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի: Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այս պահին գտնվում է վիրահատարանում:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: