Լրահոս

24.11.2023 20:18


Սյունիքում 15 զինծառայողի տեղափոխող «Կամազ»-ը կողաշրջվել է

Սյունիքում 15 զինծառայողի տեղափոխող «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:

Shamshyan.com-ի տվյալներով, КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող:

***

ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների`

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,-ասված է հաղորագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը