Հարցազրույց

25.11.2023 10:18


Երկու աթոռի վրա նստելը հակաարդյունավետ է. Ֆրանց Կլինցևիչը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մասին (տեսանյութ)

Երկու աթոռի վրա նստելը հակաարդյունավետ է. Ֆրանց Կլինցևիչը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մասին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի հնարավոր կնքումը և զգուշացրել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը Ռուսաստանի նկատմամբ չմտածված քայլերի մասին։

«Ւմ կարծիքով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության մշուշոտ, բացարձակապես անսկզբունքային, բազմավեկտոր քաղաքականությունը տանելու է նրան, որ Հայաստանը չի ստորագրի համաձայնագիրը, որովհետև ամերիկացիները դա թույլ չեն տա։ Եվ այդպիսով նա կարող է կորցնել իր սուբյեկտիվությունը։ Ես՝ որպես երկար կյանք ապրած, բազմաթիվ պատերազմներ տեսած մարդ, ձեզ զգուշացնում եմ, այն, ինչ այսօր կատարվում է մեր պայմանավորվածությունների ու հարաբերությունների շրջանակներում, ինձ համար անհասկանալի է։

Ես չեմ կարող գնահատական տալ Հայաստանի ղեկավարությանը, կա այլ գիտակցություն, այլ մոտեցումներ, բայց կիրքը ամերիկյան հովանավորության նկատմամբ, ինչպես ցույց տվեց պրակտիկան, շատ ողբալի կլինի ժողովրդի համար։ Ուկրաինան կորցրել է իր սուբյեկտիվությունը և մոտ ապագայում, վախենում եմ, որ ընդհանրապես կկորցնի իր պետական ներկայացուցչությունը միջազգային կազմակերպություններում և կկորցնի իրեն՝ որպես երկիր։

Նույնը կարող է վտանգված լինել Հայաստանի համար, ընդ որում՝ ոչ այնքան բարեկեցիկ միջավայրում, որում այսօր հայտնվել է Հայաստանը։

Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել իմ վերաբերմունքը: Ես չեմ հասկանում, թե այս պայմաններում ինչի է փորձում հասնել Հայաստանի ղեկավարությունը։ Երկու աթոռի վրա նստած, նախընտրելով ամերիկյանը և սիմուլյացիա անելով, որ մենք Ռուսաստանի հետ ենք, մենք ՀԱՊԿ-ի հետ ենք, բայց դա չի ստացվի։ Սա հակաարդյունավետ է, քաղաքականապես ոչ կոռեկտ, ռազմավարական առումով սխալ, և դա դավաճանություն է մեր պատմական հարաբերություններին, մեր բարեկամությանը և այն լուրջ աջակցությանը, որը Ռուսաստանը դարեր շարունակ ցուցաբերել է Ռուսաստանում սիրելի և հարգված հայ ժողովրդին»,-ընդգծել է Կլինցևիչը։

***

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունները։

«Մեզ համար Հայաստանը եղել և կա ՀԱՊԿ անդամ, բայց ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարությունը՝ անտեսելով հանդիպումները, սիրախաղ անելով ամերիկացիների հետ, որոնք, մեծ հաշվով, ուղղակիորեն հրահանգ են տալիս հեռանալ ՀԱՊԿ-ից, որոշում կայացնելով և վավերացնելով ՄՔԴ-ն՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որում ուզում են Պուտինին դատապարտել, մեր պատմական հարաբերությունների շրջանակներում, դա ճիշտ չէ, սխալ է:

Դե, խաղացեք ամերիկացիների հետ։

Ուկրաինացիները խաղացին: Կարող եմ ասել, թե դա ինչպես կավարտվի Ուկրաինայի համար՝ պետական ինքնիշխանության, արդյունաբերության, կառավարման կառուցվածքի լիակատար ոչնչացում և երկրի լիակատար աղքատացում։ Ոչ ոք թույլ չի տա, որ Ուկրաինայի տարածքում ցատկահարթակ ստեղծվի Ռուսաստանի կործանման համար: Սա հազար անգամ ասվել է, բայց ոչ ոք չի հասկանում։

Ես անձամբ չեմ հասկանում, թե ինչ է անում Հայաստանը:

Միգուցե քաղաքական ղեկավարությունը տարբեր դիրքորոշումներ է ընդունում։

Բայց էլի, նստել երկու աթոռի վրա ու փորձել լինել ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ-ին մեղադրել ինչ-որ խախտումների մեջ՝ նման հակասական գործողություններ անելով, սիրախաղ անելով ամերիկացիների հետ…

Ու կրկին, ցանկացած բանական մարդու և քաղաքական գործչի համար սա անհասկանալի է:

Ընկերներ, կցանկանա՞ք փորձել ամերիկյան կարկանդակ: Դե, փորձեք:

Հետո, այնուամենայնիվ, կվերադառնաք:

Ռուսաստանը բարի երկիր է: Մարդիկ շատ խելացի են և հասկացող։ Եվ, իհարկե, մենք կներենք մեր հայ եղբայրներին»,-ասել է Կլինցեւիչը։

Այս խորագրի վերջին նյութերը