Աշխարհ

25.11.2023 18:18


Քիմ Քարդաշյանը լաց է եղել, երբ հանգուցյալ Ռոբին Ուիլյամսը ծաղրել է նրա՝ 2013 թվականի Met Gala-ի զգեստը

Քիմ Քարդաշյանը լաց է եղել, երբ հանգուցյալ Ռոբին Ուիլյամսը ծաղրել է նրա՝ 2013 թվականի Met Gala-ի զգեստը

Քիմ Քարդաշյանը լաց է եղել, երբ հանգուցյալ Ռոբին Ուիլյամսը համեմատել է 2013 թվականի Met Gala-ի իր տխրահռչակ զգեստը այն զգեստի հետ, որը կրել է «Միսիս Դաութֆայեր» ֆիլմում:

Քարդաշյանների վերջին դրվագում, որը նկարահանվել է 2023 թվականի Met Gala-ին ընդառաջ, Քիմը փորձել է պաշտպանել ծաղկավոր զգեստը, որը նա կրել էր 2013 թվականի միջոցառմանը։

Այդ ժամանակ Քարդաշյանի հանդերձանքը ծաղրի արժանացավ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Ուիլյամսի կողմից, ով կիսվեց «Միսիս Դաուֆայեր» ֆիլմից մի լուսանկարով: «Կարծում եմ՝ այն ինձ ավելի շատ է սազում»,-գրել էր կատակերգուն:

«Ես լաց եղա, երբ Ռոբին Ուիլյամսը ծաղրեց ինձ»,-ասել է Քարդաշյանը,-«Տուն վերադառնալիս լաց էի լինում, բայց հիմա դա ինձ դուր է գալիս»,-հավելել է նա:

Այդ շրջանում ռեալիթի աստղը հղի էր իր առաջնեկով։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը