Տնտեսական

26.11.2023 11:33


Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ

Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ

Նորաստեղծ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար Կառավարության հավանությանն է ներկայացնում նախագծեր, որոնցով միայն բյուջեից հավելյալ գումար է պահանջում կա՛մ ծառայության աշխատակիցների, կա՛մ ծառայության կարիքների բավարարման համար։

Օրինակ՝ Կառավարության հավանությանը ներկայացրած նախագծերից առաջինով Արտաքին հետախուզական ծառայության ոլորտում զրոյական փորձառություն ունեցող Գրիգորյանը միանգամից պահանջել էր, որ ծառայության աշխատակիցների պարգևատրման ֆոնդը մեծանա՝ առանց հիմնավորելու, թե արձանագրած ո՞ր արդյունքի համար պետք է ծառայության աշխատողներին նման արտոնություն տրվի։

Նրա պահանջը բավարարվեց և Արտաքին հետախուզական ծառայության ծառայողների պարգևավճարը կլինի ոչ թե աշխատավարձի 10 տոկոսի չափով, այլ՝ շատ ավելին։

Սակայն Գրիգորյանն այդքանով չի բավարարվել և նոյեմբերի 23-ի Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից մեկով դարձյալ գումար է պահանջել, այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Ըստ նախագծի՝ Արտաքին հետախուզական ծառայությանն այդ գումարն անհրաժեշտ է ընթացիկ գործունեության ապահովման նպատակով 2023թ. պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար։

Դարձյալ, թե ինչ առաջնահերթ ծախսեր են դրանք, նախագծում նշված չէ։

Նշենք, որ Քրիստինե Գրիգորյանը, որն ամեն Կառավարության նիստին բյուջեից փող է պահանջում, 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից որևէ մեկին չի մասնակցել, թեև ղեկավարում է մի կառույց, որին նախատեսվում է հատկացնել միլիարդավոր դրամներ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը