Ուկրաինական խոցված ԱԹՍ-ն Տուլայում մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ. նահանգապետ (տեսանյութ)
Ուկրաինական խոցված անօդաչու թռչող սարքը, կորցնելով կառավարումը, Տուլայում մխրճվել է բազմաբնակարան բնակելի շենքի մեջ: Տեղեկությունը հայտնել է Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը:
«Նոյեմբերի լույս 26-ի գիշերը Տուլայի մարզի տարածքում կանխվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Երկուսն էլ խոցվել են ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ միջոցներով։ Նրանցից մեկը, կորցնելով կառավարումը, Տուլայում բախվել է բազմաբնակարան բնակելի շենքին»,-նրա խոսքը մեջբերել է շրջանի կառավարության Telegram-ալիքը։
Դյումինի խոսքով՝ լուրջ ավերածություններ չկան, վնասվել են երեք բնակարանների ապակիները, բնակիչներից մեկը թեթև վնասվածք է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել:
Շրջանի իշխանությունները հավելել են, որ ավելի ուշ Տուլայում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ճնշել են ևս մեկ անօդաչու սարքի․ տուժածներ և ենթակառուցվածքի վնասներ չկան: