Լրահոս

26.11.2023 17:00


Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt-ի վրա (լուսանկար)

Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt-ի վրա (լուսանկար)

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացով Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Պարեկային ծառայությունը պարզում է Chevrolet Volt-ի վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը