Կարծիք

26.11.2023 21:49


ՀՀ ավտոներմուծող քաղաքացիների համար օրվա իշխանությունը ստեղծեց հերթական խոչընդոտները և մտավ նրանց գրպանները

ՀՀ ավտոներմուծող քաղաքացիների համար օրվա իշխանությունը ստեղծեց հերթական խոչընդոտները և մտավ նրանց գրպանները

Հերթական անգամ ՀՀ ավտոներմուծող քաղաքացիների համար օրվա իշխանությունը ստեղծեց հերթական խոչընդոտները և մտավ նրանց գրպանները․ ՀՀ ԱԺ-ն հերթական նիստի ընթացքում ազգադավ որոշում է կայացրել։

Խոսքս վերաբերում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ ավտոներկրող ընկերություններից պահանջվում է ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, որից էլ հարկվելու են։ Նաև՝ մենքենան ներմուծելուց գումարվելու է ներմուծվող մեքենայի մաքսազերծման արժեքը, տրանսպորտի արժեքը և ինքնարժեքը․ սա նշանակվում է՝ հարկվել ևս 3․5 տոկոս ընդհանուր գումարից:

Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր ներմուծվող մեքենայի համար ներմուծող ՀՀ քաղաքացին հավելյալ 500-1000 ԱՄՆ դոլար հարկ է վճարելու։

Այնպես է արվում, որ այլ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն էլ չգան Հայաստանից մեքենա արտահանեն։

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը