Լրահոս

27.11.2023 10:16


Ծաղկաձորում արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն (լուսանկար)

Ծաղկաձորում արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն (լուսանկար)

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում էլեկտրական սյունը շրջվել է ընթացող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, իսկ մալուխները փակել են ճանապարհը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և համայնքապետարանի աշխատակիցների հետ մալուխները հեռացրել ճանապարհից:

Нет описания.

Нет описания.

Այս խորագրի վերջին նյութերը