Լրահոս

27.11.2023 08:50


Ավտովթար` Արարատում. բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում անչափահասներ

Ավտովթար` Արարատում. բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում անչափահասներ

Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում Դալար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Մառլեն Ս.-ի վարած BMW մակնիշի և 33-ամյա Գևորգ Դ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով Մառլեն Ս.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Ալվարդ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Դ.-ն և նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 15-ամյա Արման Ի.-ն, 50-ամյա Էլմար Ի.-ն, 7-ամյա Հայկ Ս.-ն և 34-ամյա Արև Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը