Չարլզի հետ նշանադրության ժամանակ արքայադուստր Դիանայի հագած բլուզն աճուրդի է հանվում
Բլուզը, որն Ուելսի արքայադուստր Դիանան հագել է իր նշանադրությանը 1981 թվականին, ընդգրկվել է հայտնի հագուստի աճուրդում, հայտնում է The Guardian-ը։
Զգեստը, որի արժեքը գնահատվում է $80,000-ից մինչև $100,000 (64,000 և £80,000), ստեղծվել է դիզայներներ Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից, որոնք նույն տարի նախագծել են նաևԴիանայի հարսանյաց զգեստը այն ժամանակվա Ուելսի արքայազնի հետ ամուսնության համար։
Միևնույն ժամանակ, Julien's Auctions-ի և Turner Classic Movies-ի (TCM) քառօրյա միջոցառմանը, որը կոչվում է «Հոլիվուդյան լեգենդներ», կվաճառվի նաև Դիանայի կրած երեկոյան զգեստը:
Այն ստեղծվել է ծագումով մարոկկացի մոդելավորող Ժակ Ազագուրիի կողմից թագավորական ընտանիքի համար: Արքայադուստրն այս զգեստը կրել է Ֆլորենցիայում 1985 թվականի ապրիլին։

Աղբյուրը՝ news.am