Աշխարհ

27.11.2023 19:39


Ադրբեջանցի զինծառայողը կտրել է քրոջ կոկորդը՝ Instagram-ից օգտվելու պատճառով

Ադրբեջանցի զինծառայողը կտրել է քրոջ կոկորդը՝ Instagram-ից օգտվելու պատճառով

Ադրբեջանում բերման են ենթարկել քրոջը սպանած տղամարդուն. Գյանջա (Գանձակ) քաղաքի դատախազության տվյալներով՝ ծագած վեճի ժամանակ Ալի Ալլահվերդիզադեն (2001 թ.) կտրել է իր քրոջ՝ Փերի Ալլահվերդիզադեի կոկորդը, ինչի հետևանքով նա մահացել է։

Փաստի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել, կասկածյալը կալանավորվել է։

Հաղորդվում է, որ Ալլահվերդիզադեն սպանել է քրոջը՝ Instagram սոցիալական ցանցից օգտվելու պատճառով։

Ալի Ալլահվերդիզադեն զինծառայող է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը