Տնտեսական

29.04.2009 17:25


Գյումրիում անշարժ գույքի գներն ընկել են

Գյումրիում անշարժ գույքի գներն ընկել են

Ըստ անշարժ գույքի և կադաստրի Գյումրու տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի՝ վերջին շրջանում, նախորդ երկու ամիսների համեմատությամբ, Գյումրիում շուրջ 30 տոկոսոով նվազել է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների թիվը: Անցած տարվա նույն ժամանկահատվածի համեմատաությամբ՝ գործարքները նվազել են 20 տոկոսով:

Գյումրիում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի տվյալներով՝ վերջին ամսիների ընթացքում գնանկումը կազմել է 10 տոկոս:

-Եթե մի քանի ամիս առաջ Գյումրիում բնակարան գնելու համար 1 քմ-ի համար պետք է վճարեիր 400 ԱՄՆ դոլար, ապա այսօր այն կազմում է 300-ից 350 դոլար,-նշում է գործալակության տնօրեն Արտաշես Սարգսյանը: Նրա խոսքերով՝ Գյումրիում հազիվ թե գնանկումը շարունակվի, քանի որ առաջիկայում պետությունը անօթևաններին տրամադրելու է բնակարնների գնման վկայագրեր, որոնց օգտագործումը կկայունացնի շուկան:

Չնայած այն կնխատեսումներին, որ գների անկման պայմաններում բնակարնների նկատմամբ պահանջարկը կավելանա, հակառակ գործընթաց է տեղի ունենում: Մասնագետների կարծիքով պատճառն ամենևին էլ տնտեսական ճգնաժամը չէ, պարզապես քաղաքացիները նոր գնանկման են սպասում: Բանկերն էլ այս շրջանում հրաժարվում են վարկեր տրամադրել քաղաքացիներին՝ բնակարան ձեռք բերելու համար:

Բացի այդ, ըստ Գյումրու անշարժ գույքի և կադաստրի պետի, քաղաքը գրեթե չունի վաճառքի ենթակա բնակֆոնդ: Հիմնականում վաճառվում են հին բնակֆոնդի տները, որոնց նկատմամբ պահանջարկը քիչ է:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը