Աշխարհ

27.11.2023 18:47


Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմաքաղաքական գործընթացները հարավկովկասյան տարածաշրջանում

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմաքաղաքական գործընթացները հարավկովկասյան տարածաշրջանում

Նոյեմբերի 27-ին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են դաշնակցային հարաբերությունների վրա՝ համաձայն Շուշիի հռչակագրի։ Նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում այս հռչակագրի բացառիկ դերը»։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանում կայունության ապահովման ուղիների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը