Լրահոս

28.11.2023 09:06


Նախագահականում մեկ անձից գնման ընթացակարգով սուրճի սեղաններ են գնել․ «Հրապարակ»

Նախագահականում մեկ անձից գնման ընթացակարգով սուրճի սեղաններ են գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 հատ սուրճի սեղան է գնել։ Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։

Ձեռք բերված սուրճի սեղանների մեկ միավորի արժեքը 47 հազար 500 դրամ է, ընդհանուրի համար վճարվել է 237 հազար 500 դրամ։ Ուրախ ենք, որ այսուհետ ՀՀ նախագահը հյուրերի մոտ սեւերես չի մնա, նորմալ կնստեն` սուրճ կխմեն։ Մանավանդ որ որեւէ այլ գործով այս հիմնարկում չեն զբաղվում»։

Այս խորագրի վերջին նյութերը