Լրահոս

28.11.2023 11:46


Ավելի քան 2,660 մեքենա կանգնած է Վերին Լարսում

Ավելի քան 2,660 մեքենա կանգնած է Վերին Լարսում

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհին՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։

Մինչդեռ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում նշվում է, որ ներկայում Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2,669 բեռնատար ավտոմեքենա:

Հստակեցվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։

Այս խորագրի վերջին նյութերը