65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն
Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ձկնով, ծաղիկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում և հետ վերադառնում։
«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ծաղիկով բեռնված 2 բեռնատարներից մեկն արդեն Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձել, մյուսն էլ ճանապարհին է։ Լարսում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերության վարդերով բեռնված մյուս մեքենան էլ Վրաստանի սահմանից է հետ եկել։
Ջերմոցային տնտեսության տնօրեն Համբարձում ՎարդանյանըTert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռուսաստանի սանիտարական ծառայությունները ֆիտոսանիտարական անցակետում ստուգվել են իր ջերմոցային տնտեսության 65 հազար հատ վարդը և թույլ չեն տվել անցնել՝ պատճառաբանելով, թե սանիտարական նորմերին չի համապատասխանում։
Տեղի ունեցածից զարմացած է «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության տնօրենը։ Նրա խոսքով՝ 3 տարի է աշխատում է ռուսական շուկայի հետ, միշտ էլ ծաղիկները սահմանին ստուգվել են, բայց առաջին դեպքն է, երբ խախտումներ են գրանցվել։
Համբարձում Վարդանյանը չի բացառում, որ այս ամենը կապված է հայ-ռուսական հարաբերություններով և ռուսական կողմն այս տարբերակով ճնշումներ է փորձում գործադրել։
«Մեզ հետ առաջին անգամ է նման դեպք եղել, երբ ապրանքն ինչ-որ խնդիրով սահմանից հետ են ուղարկվում։ Շատ տարօրինակ է, որովհետև մինչև հիմա ոչինչ չի եղել, այսօր հանկարծ բոլոր մեքենաները տարբեր պատճառաբանություններով հետ են ուղղարկում։ Դուք ի՞նչ կասեք այս ամենի մասին, պարզ է, որ այստեղ ինչ-որ քաղաքական խնդիրներ կան»,-նշեց մեր զրուցակիցը։
Վարդերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողը սրտնեղում է, որ Լարսում ծագած խնդիրների պատճառով իրենք ֆինանսական լուրջ կորուստներ են ունենալու, տեղական շուկան փոքր է նման ծավալի արտադրանքն իրացնելու համար։
«Մենք ամեն օր մոտ 20 000 հատ վարդ ենք հավաքվում և դա կուտակվում է։ Պատկերացրեք՝ 15 օր է՝ չենք կարողանում ծաղիկ ուղարկել Ռուսաստան, իսկ մեր արտադրանքի 90 տոկոսը ՌԴ է գնում։ Վնասը միայն այն չէ, որ մեքենան հետ է եկել, ի՞նչ եք անելու մնացածը»,-վրդովվեց նա։
Ռուսական շուկա չհասած վարդերն արտադրողը փորձում է տեղում սպառել՝ իջեցնելով գները։ Վարդերի մի մասն էլ փչացել է, արդեն աղբանոցում է։
Այս խնդիրներին զուգահեռ՝ այս օրերին Վերին Լարսի անցակետում մեծ հերթեր կան՝ նաև պայմանավորված եղանակային գործոնով։
Ըստ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության՝ Վերին Լարսում ավելի քան 2660 բեռնատար կանգնած է։
Լարսում առաջացած խնդրի վերաբերյալ էլ Էկոնոմիկայի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց տեղեկություններով, հայկական համարանիշներով 21 ավտոմեքենա վերադարձվել է, իսկ 30-ից նմուշ են վերցրել։
Ի դեպ, Վերին Լարսի իրավիճակին ֆեյսբուքում անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա հայտարարել է, որ Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը արտահանման նոր շուկաներ գտնի։
65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն
Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ձկնով, ծաղիկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում և հետ վերադառնում։
«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ծաղիկով բեռնված 2 բեռնատարներից մեկն արդեն Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձել, մյուսն էլ ճանապարհին է։ Լարսում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերության վարդերով բեռնված մյուս մեքենան էլ Վրաստանի սահմանից է հետ եկել։
Ջերմոցային տնտեսության տնօրեն Համբարձում Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռուսաստանի սանիտարական ծառայությունները ֆիտոսանիտարական անցակետում ստուգվել են իր ջերմոցային տնտեսության 65 հազար հատ վարդը և թույլ չեն տվել անցնել՝ պատճառաբանելով, թե սանիտարական նորմերին չի համապատասխանում։