Աշխարհ

28.11.2023 15:36


ՊՍԺ-ի ֆաները Փարիզի փաբերից մեկում հարձակվել են Նյուքասլի երկրպագուների վրա (տեսանյութ)

ՊՍԺ-ի ֆաները Փարիզի փաբերից մեկում հարձակվել են Նյուքասլի երկրպագուների վրա (տեսանյութ)

Երեկ գիշեր ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուները հարձակվել են անգլիական «Նյուքասլի» երկրպագուների վրա, երբ նրանք իրենց ժամանակն են անցկացրել փարիզյան փաբերից մեկում Չեմպիոնների լիգայի՝ նոյեմբերի 28-ին այս թիմերի միջև կայանալիք խաղից առաջ։

Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

«Նյուքասլի» երկրպագուները փորձել են պատսպարվել փաբում, երբ փարիզյան երկրպագուները նետել են աթոռներ, սեղաններ և ծխային ռումբեր: Տուժածների առկայության մասին տվյալներ առայժմ չկան։

Ընդգծվում է, որ ստեղծված իրավիճակից ելնելով, անվտանգությունն ապահովելու նպատակով Փարիզի փաբերի սեփականատերերին հանձնարարվել է ավելի վաղ փակել իրենց հաստատությունները։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կխաղա «Նյուքասլի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը