Աշխարհ

28.11.2023 21:10


Հիվանդ Օզզի Օսբորնն ասել է՝ ինչ կցանկանար հասցնել անել մահից առաջ

Հիվանդ Օզզի Օսբորնն ասել է՝ ինչ կցանկանար հասցնել անել մահից առաջ

Անգլիացի հայտնի ռոք երաժիշտ բ, որն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ լքում է բեմը առողջական լուրջ խնդիրների պատճառով, պատմել է, թե ինչ կցանկանար հասցնել անել մահից առաջ։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը։

Արտիստը խոստովանել է, որ պարտական է երկրպագուներին, որոնք իրեն դարձրել են աշխարհի ամենամեծ ռոք աստղերից մեկը, ուստի ցանկանում է հասցնել շնորհակալություն հայտնել նրանց։

«Եթե չկարողանամ շարունակել շոուները կանոնավոր կերպով, պարզապես ցանկանում եմ բավականաչափ առողջ լինել, որպեսզի կարողանամ մեկ շոու կազմակերպել ու ասել. «Հե՛յ, շատ շնորհակալ եմ այս կյանքի համար»: Ահա թե ինչի վրա եմ աշխատում, և եթե ես մեռած ընկնեմ ամենավերջում, ուրեմն կմեռնեմ որպես երջանիկ մարդ»,-ասել է երաժիշտը։

Միաժամանակ Օզզին նշել է, որ դժվար թե կարողանա դա անել, քանի որ չորրորդ վիրահատության ժամանակ իր ողերից մեկում ուռուցք է հայտնաբերվել։

Բայց սա միակ առողջական խնդիրը չէ, որին արտիստը բախվել է վերջին տարիներին։ 2020 թվականին նրա մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն

։Չնայած դրան՝ Օսբորնն ասել է, որ չի վախենում մահից, բայցև չի ցանկանում «քարշ տալ երկար, ցավոտ և թշվառ գոյություն»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը