Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է․ նա սրտամկանի ինֆարկտ է տարել
Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է։ Արտիստի որդին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Բոյարսկին Газета.Ru-ի հետ զրույցում հաստատել է լուրը՝ հայտնելով, որ դերասանը հիվանդանոց է տեղափոխվել սրտամկանի ինֆարկտից հետո։
Ինչպես ընդգծել է Բոյարսկու որդին՝ դերասանի ինքնազգացողությունն այժմ «վատ չէ»։
«Այո՛, այդպես է։ Հայրս սրտամկանի ինֆարկտ է տարել, այսօր արդեն իրեն լավ է զգում, հեռախոսով խոսել եմ հետը, ձայնն առույգ էր։ Նա գտնվում է սովորական հիվանդասենյակում»,-հայտնել է Բոյարսկի կրտսերը։
Հանրահայտ դերասանի հոսպիտալացման մասին առաջինը հայտնել է 78.ru հեռուստաալիքը՝ նշելով, որ Բոյարսկին հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 27-ին։ Հոսպիտալացումից մեկ օր անց ՌԴ ժողովրդական արտիստի վիճակը հաջողվել է կայունացնել։

Աղբյուրը՝ tert.am