Աշխարհ

28.11.2023 20:47


Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրող է զոհվել

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրող է զոհվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների մահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Զոհվածների թվում 50-ը պաղեստինցիներ են եղել, 3 լիբանանցիներ, հայտնել է լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ ընդգծելով, որ 19 լրագրող էլ կալանքի տակ է:

Կոմիտեն ակտիվորեն հետաքննում է բազմաթիվ չհաստատված հաղորդումներն այն մասին, որ լրագրողները բռնության կամ սպառնալիքների են բախվել՝ ընդգծելով նրանց քաղաքացիական կարգավիճակը հակամարտությունների ժամանակ:

Լրագրողների արհմիությունները կոչ են արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահին ամուր դիրքորոշում որդեգրել Պաղեստինում լրագրողների պաշտպանության հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը