Աշխարհ

29.11.2023 08:54


Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ

Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ

Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

«Մարդասիրական զինադադարի համաձայնագրի հինգերորդ օրը ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում այսօր 30 պաղեստինցի խաղաղ բնակիչ ազատ կարձակվի Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց»,-գրել է ալ-Անսարին:

Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, ազատ արձակված պաղեստինցիների թվում են 15 կին և 15 երեխա ու դեռահաս։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը