Լրահոս

29.11.2023 12:14


Երևանում «Ուրալ»-ը բախվել է կայանված Lexus-ին, ապա առաջ ընթանալով կոտրել ծառը, փլուզել խանութի պատն ու հայտնվել մայթին

Երևանում «Ուրալ»-ը բախվել է կայանված Lexus-ին, ապա առաջ ընթանալով կոտրել ծառը, փլուզել խանութի պատն ու հայտնվել մայթին

Այսօր ՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:40-ի սահմաններում «Ուրալ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 2 կմ առաջ ընթացել, հասել Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, առաջ ընթանալով բախվել «La mobile» հեռախոսների վաճաքի սրահի պատին, որոշ հատված փլուզել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը