Կարծիք

29.11.2023 16:06


Պետականության նշաձողի իջեցո՞ւմ

Պետականության նշաձողի իջեցո՞ւմ

1993 թվականի նոյեմբերի 19-ի ՀՀ գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ 1993 թվականի նոյեմբերի 19-ից Հայաստանը թողարկեց հայկական դրամը։ Ազգային արժույթ ունենալը վերահաստատեց հայ ժողովրդի անկախությունը և փաստեց ուժեղ Պետության կայացման հանգամանքը։ Հայկական պետությունը մետաղադրամներ որպես ազգային արժույթ թողարկել է դեռևս Արշամ Բ-ի օրոք և ավանդաբար շարունակվել է Հայոց արքաների կողմից։ Իսկ նորանկախ Հայոց պետությունը ոսկե հուշամեդալները թողարկել է մինչ 2023 թվականը։ Այս տարին լինելով հայկական արժույթի համար հոբելյանական` 30-րդ տարին, ոսկե հուշամեդալ չթողարկեց, թողարկել է պղնձե մետաղադրամ, այն էլ սովորույթը չպահելով և մետաղադրամի դիմերեսից Հայոց պետականության խորհրդանիշ զինանշանը արդեն հանված։

Հ.Գ. Քանի որ Հայաստանը չունի դրամահատարան, մետաղադրամները, հուշադրամները հատվում էին Լեհաստանի դրամահատարանում, Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարաններում։Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով, հոբելյանական տարում հայակական ոսկե հուշամեդալներ չթողարկելը լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս։

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը