ՍԱՏՄ–ն մտահոգիչ է համարում այն, որ ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերը շեշտակի ավելացել են։
«ՀՀ–ից արտահանված բեռներում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզորի) կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24–26–ն ընկած ժամանակահատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թ. ընթացքում ՀՀ–ից արտահանված բեռներում արձանագրված 72 խախտումների կեսը՝ 36–ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրվա ընթացքում։
Եվ դա այն դեպքում, երբ ըստ ՌԴ գերատեսչության` ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերահսկողության ընթացակարգի փոփոխության:
ՀՀ-ից ՌԴ արտահանվող բեռներում 3 օրում 36 խախտում է հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն մտահոգված է
Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռներում երեք օրում 36 խախտում է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը։