100 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դիվանագետ և Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը
ԱՄՆ նախկին պետքարտուղար, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը նոյեմբերի 29-ին մահացել է 100 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Քիսինջերը մեծ հետք է թողել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, նաև արժանացել Խաղաղության նոբելյան մրցանակի։
Քիսինջերի հիմնադրած Kissinger Associates աշխարհաքաղաքական խորհրդատվական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նա մահացել է Կոնեկտիկուտի իր տանը։
Չնայած 100 տարեկան լինելուն՝ Քիսինջերը բավական ակտիվ էր․ այցելում էր հանդիպումների Սպիտակ տանը, վերջերս գիրք էր հրատարակել առաջնորդության ոճերի վերաբերյալ, ինչպես նաև Սենատի հանձնաժողովներից մեկի առջև վկայություն էր տվել Հյուսիսային Կորեայի ներկայացրած միջուկային սպառնալիքի վերաբերյալ։ Իսկ 2023 թ․ հուլիսին Քիսինջերն այցելել էր Պեկին և հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։