Աշխարհ

30.11.2023 18:35


Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն

Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն

Վրաստանում ոստիկանությունը շարունակում է նախկին կնոջը վիրավորած և նրա ամուսնուն սպանած տղամարդու որոնումները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Mtavari Arxi հեռուստաալիքը, զինված հարձակումը տեղի է ունեցել գիշերը Սագարեջոյի շրջանի Թյուլեր գյուղում, որը բնակեցված է ադրբեջանցիներով։

40-ամյա Հեյիր Խաբարովը վրեժ լուծելու նպատակով վիրավորել է նախկին կնոջը և սպանել նրա ամուսնուն՝ 36-ամյա Յաշար Ջաֆարովին։ Ընտանիքի անդամների վկայությամբ, կինը ամուսնուց բաժանվել է 6 ամիս առաջ և տեղափոխվել Յաշար Ջաֆարովի մոտ, սակայն այս ընթացքում հաճախ է սպառնալիքներ ստացել նախկին ամուսնուց։

Բնակիչների հաղորդմամբ, միջադեպի ժամանակ տանը երեք մարդ է եղել։ Նշվում է, որ տղամարդը մտել է տուն և կրակ բացել քնած Յաշար Ջաֆարովի վրա, որը տեղում մահացել է։ Տուժած կինը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հարձակման ժամանակ տանը գտնվող Յաշար Ջաֆարովի մայրը չի տուժել։

Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դեպքի վայր են կանչվել դատաբժշկական փորձագետներ։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը