Աշխարհ

30.11.2023 20:44


Բրիտանիայում կատուն վերադարձել է իր տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց

Բրիտանիայում կատուն վերադարձել է իր տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց

Անգլիայում կատուն վերադարձել է ընտանիք՝ անհետանալուց 11 տարի անց, գրում է Independent-ը։ Կենդանիների տերերը կենդանու հետ վերամիավորումն անվանել են ամանորյա նվեր:

Կատուն՝ Թոբին, անհետացել է 2012 թվականին, երբ Ալանների ընտանիքը տեղափոխվել է նոր տուն։ Դրանից հետո ընտանի կենդանու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, մինչև այն պահը, երբ մի կին նրան գտել էր կենդանու տերերի տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Նա Թոբիին հանձնել է կենդանիների պաշտպանության կազմակերպությանը: Այնտեղ ընտանի կենդանուն հետազոտել են, և տերերի տվյալներով միկրոչիպ են գտել։ Դրանից հետո կամավորները զանգահարել են կատվի տիրոջը՝ Ջասթինին և հայտնել նրան բարի լուրը։

Կինը պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Չարլին, ամենաշատն է ուրախանում Թոբիի վերադարձով։

«Նա Չարլի կատուն էր: Տղաս ութ տարեկանում կատու էր ուզում, իսկ մենք նրան տվեցինք Թոբին, երբ նա դարձավ 12 տարեկան»,-մեկնաբանել է բրիտանուհին։

Ջասթինը հավելել է, որ այժմ իրենց տանը շուն է ապրում, սակայն հույս ունի, որ ընտանի կենդանիները ընկերներ կդառնան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը