Տնտեսական

30.11.2023 12:08


Մեքենան ներմուծելիս այլևս շահավետ չի լինի այն ձևակերպել որպես «ժամանակավոր ներմուծում»

Մեքենան ներմուծելիս այլևս շահավետ չի լինի այն ձևակերպել որպես «ժամանակավոր ներմուծում»

Կառավարության նիստում քննարկման է դրված որոշմնան նախագիծ, որով ոչ շահավետ է դառնում ավտոմեքենաների «ձևական» ժամանակավոր ներմուծումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է.

«2023 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրի դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է շուրջ 9000, որոնց համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44․3 մլրդ․ դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ Մասնավորապես մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցները ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 7․8 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 36․5 մլրդ․ դրամ։

Հաշվի առնելով վերը ներկայացված հաշվարկը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ակնկալվող օգուտների և ֆիզիկական անձանց սոցիալական վիճակի նկատմամբ առաջարկվող նախագծի ազդեցության հարաբերակցությունը, առաջարկվում է նախատեսել ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով նախատեսել փոխհատուցման հնարավորություն․

ա․ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով,

բ․ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։

Այսինքն՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3․1 մլրդ․ դրամ (7․8 մլրդ․ x 40%), իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25․6 մլրդ․ դրամ (36․5 մլրդ․ դրամ x 70%)։ Արդյունքում՝ նշված ավտոմեքենաները ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15․6 մլրդ․ դրամ։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

ԵՏՀ որոշման շրջանակներում սահմանված՝ ֆիզիկական անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման համար մաքսատուրքերի և հարկերի բարձր դրույքաչափերը հանգեցրել են ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծման շրջանակներում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մշտական օգտագործմանը առանց մաքսատուրքերի հարկերի վճարման՝ շահարկելով օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը։

Նախագծով ներկայացված նախաձեռնությունը ուղղված է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի բալանսավորմանը, քանի որ ներկայացված նախագծով առաջարկվող փոխհատուցման գործիքը կստեղծի հնարավորություն ֆիզիկական անձանց համար առավել ընդունելի չափով հարկերի և մաքսատուրքերի վճարմամբ տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ձևակերպման համար»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը