Ջադա Սմիթը Ուիլ Սմիթի հետ հարաբերությունների մասին. «Մենք հավերժ միասին ենք մնալու»
Սերն, իսկապես, կարող է հաղթել բոլորին, չնայած բազմաթիվ վերելքներին ու վայրէջքներին, որոնց կարող է հանդիպել: Ինչ վերաբերում է Ուիլ Սմիթին, Ջադա Պինկետ Սմիթին և նրանց բուռն հարաբերություններին, որոնք տարիներ շարունակ հանրային ուշադրության կենտրոնում են, դերասանուհին ասել է, որ իրենք մտադիր չեն հանձնվել։
Երկու երեխաների մայրը եղել է Դրյու Բերիմորի շոուի հյուրը, որտեղ քննարկել է իր Worthy/«Արժանի» ինքնակենսագրականն ու իր բաժանումը Ուիլից:
«Մենք հավերժ միասին ենք մնալու»,-նշել է Ջադան,-«Ես փորձեցի, մենք փորձեցինք»,-հավելել է նա՝ նկատի ունենալով այսքան տարիներ առանձին ապրելու փորձը: Վերջին մի քանի ամիսների իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում Սմիթը բացահայտել է, որ 2016 թվականից ի վեր ինքը և Ուիլը «բոլորովին տարբեր կյանքեր են ապրել»:
«Կարծում եմ՝ մինչև 2016 թվականը մենք, պարզապես, հոգնել էինք փորձելուց: Մենք երկուսս էլ դեռ խրված ենք դիմացինի մասին մեր երևակայությունների մեջ»,-հոկտեմբերին տված հարցազրույցում ասել է նա:
Չնայած դժվարություններին, Ուիլ Սմիթը կնոջ կողքին էր հոկտեմբերի վերջին Բալթիմորում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին: