Տնտեսական

30.11.2023 17:52


750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ

750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ

Այս պահին 750 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, մի մասը դեռ Վրաստանում է, մյուս մասը՝ արդեն Լարսում։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատարներ ունենք։ Ճանապարհը փակ էր մինչև երեկ, երեկ երեկոյան երթևեկությունը արդեն բեռնատարների համար վերականգնվել է, և բեռնատարները սկսել են դեպի Լարս շարժվել»,-նշեց Հակոբյանը։

Անդրադառնալով ֆիտոսանիտարիայի առնչությամբ խնդրին՝ Հակոբյանն ասաց, որ այդ խնդիրը շարունակում է մնալ. «Այդ խնդիրը շարունակում է մնալ, և հետ վերադարձած բեռնատարների թիվն ավելանում է»։

Այս խորագրի վերջին նյութերը