Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով:
Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար:
Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ:
ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումն արդյունավետ բուժման կարևոր նախապայմաններից է: Թեև հիվանդությունը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, այնուհանդերձ այսօր իրավիճակը փոխվել է այն առումով, որ հառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն այլևս անբուժելիի փոխարեն համարվում է երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, ոչ միայն երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը, այլև բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը: Վերջին հետազոտությունների համաձայն` ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը, այսինքն բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն:
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է