Տնտեսական

01.12.2023 10:28


Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել

Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել

Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի այս դրույթը մինչ այժմ գործել է միայն վարձակալության պայմանագրերի կնքման դեպքում, քանի որ ֆիզիկական անձանց բանավոր գործարքների դեպքում անօրինական ձեռնարկատիրության այս տեսակը գրեթե անհնար է հայտնաբերել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

«Վարձավճարի տեսքով եկամուտ ստանալու փաստի նկատմամբ վարչարարությունը բավական դժվար իրագործելի երևույթ է, գրեթե անհնար է։ Եվ դա բավականին բարդ է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Բոլոր երկրների հարկային մարմիններն ունեն խնդիրներ այդ տիպի եկամուտների հարկերի հավաքագրման հետ կապված, որովհետև դա դժվար վերահսկելի է»,–ասաց պաշտոնյան։

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխություններ։

Մասնավորապես, նախատեսվում է տուգանել վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատրերին, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած եկամուտից պետության հարկ չեն վճարում։

Այս խորագրի վերջին նյութերը