«Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ՄԻԱՎ է ախտորոշվել 293 արական և 128՝ իգական սեռի ներկայացուցիչների շրջանում։ Նույն ժամանակահատվածում ախտորոշվել է ՁԻԱՀ-ի 183 դեպք, որից 135-ը՝ արական և 48-ը՝ իգական սեռի շրջանում»,–ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։
Այս տարվա կարգախոսն է` «Թող համայնքներն առաջնորդեն»։ Կարգախոսը շեշտում է այն ազդեցությունը, որն ունեն համայնքները հիվանդության դեմ պայքարում։
Նախարարությունից հիշեցնում են, որ բուժօգնությունն իրականացվում է բացառապես անվճար, ներառյալ` ախտորոշումն ու հետազոտությունները:
10 ամսում Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել
10 ամսում Հայաստանում ՄԻԱՎ–ի ախտորոշման 421 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։