Աշխարհ

01.12.2023 12:55


Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի վրա

Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի վրա

Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի վրա. այս մասին, Al Jazeera-ի փոխանցմամբ, հայտնել են անկլավի առողջապահության ոլորտի պաշտոնյաների:

Իսրայելական բանակը տարածում է թռուցիկներ՝ կոչ անելով ռմբակոծվող հարավային Գազայի հատվածներում բնակվող մարդկանց հեռանալ:

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մինչև առավոտյան ժամը 7-ը Իսրայելին չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է այսօր ազատ արձակվեն: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերսկսել է խմբավորման դեմ հարձակումները:

Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ իր կործանիչները ավիահարվածների շարք են իրականացնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախների ուղղությամբ:

Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը «խախտել է պայմանավորվածությունը, չի կատարել բոլոր պատանդ կանանց ազատ արձակելու իր պարտավորությունը և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա»:

«Մարտերի վերսկսման պայմաններում մենք շեշտում ենք, որ Իսրայելի կառավարությունը հանձնառու է հասնելու պատերազմի նպատակներին՝ ազատ արձակել մեր պատանդներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը և երաշխավորել, որ Գազան երբեք այլևս չի կարող սպառնալ Իսրայելի ժողովրդին»,-ասվում է հայտարարությունում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը