Աշխարհ

01.11.2011 10:30


Հ. Քլինթոն. «ԱՄՆ–ը ցնցված է Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից»

Հ. Քլինթոն. «ԱՄՆ–ը ցնցված է Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից»

Միացյալ Նահանգները ցնցված է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումից և շարունակում է կոչ անել այդ երկրներին՝ կարգավորելու երկկողմանի շփումները։ Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Անկարա կատարվելիք այցի նախօրեին։

Վաշինգտոնում ելույթ ունենալով թուրք–ամերիկյան խորհրդում՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ողջունել է փոփոխություններն Անկարայի քաղաքականության մեջ՝ միևնույն ժամանակ նշելով, որ Մերձավոր Արևելքում կայունության երաշխավորի դերը ստանալու համար անհրաժեշտ է շարունակել ամրապնդել ժողովրդավարությունը և կարգավորել հարևանների հետ ոչ հեշտ հարաբերությունները, ինչպես, օրինակ, Իսրայելի հետ։

«Մենք ցնցված էինք Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացմամբ։ Վաշինգտոնը շարունակում է կողմերին կոչ անել հնարավորություններ փնտրելու փոխհարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար»,–ընդգծել է Հ. Քլինթոնը։

Այս խորագրի վերջին նյութերը